Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ԼՂ հակամարտությունը բացասական ազդեցություն է ունենալու ԱՊՀ երկրների տնտեսության վրա

ԼՂ հակամարտությունը բացասական ազդեցություն է ունենալու ԱՊՀ երկրների տնտեսության վրա
13.01.2017 | 12:38

Աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը շարունակում են բացասական ազդեցություն թողնել ԱՊՀ տնտեսական կյանքի վրա՝ ասվում է ԱՊՀ երկրների վերաբերյալ Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության հաշվետվությունում: Զեկույցի համաձայն՝ տարածաշրջանում տնտեսության աճն ավելի արագ կլինի 2017-ին, քան 2016-ին: Ըստ կանխատեսումների՝ 2017-ին կկազմի 2 տոկոս` 2016-ի 1 տոկոսի փոխարեն, իսկ 2018-ին` 3 տոկոս:


«Աշխարհաքաղաքական հակամարտությունները էական դեր են խաղալու ԱՊՀ երկրների տնտեսական կյանքի վրա: ՈՒկրաինայի դեպքերի առնչությամբ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը բացասական ազդեցություն են ունենալու: ԱՊՀ անդամ 9 երկրներ հակամարտության մեջ են իրենց հարևանների հետ: Միայն Բելառուսը և Ղազախստանը հարևանների հետ որևէ խնդիր չունեն»,- ասված է հաշվետվության մեջ:

Դիտվել է՝ 1728

Մեկնաբանություններ